
Հիշողության համօգտագործում
Սույն սարքի գործութային հիշողությունը կարող է համակցված կերպով օգտագործվել հետևյալ
ֆունկցիոնալ հնարավորությունների կողմից. ուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակում
(MMS), էլփոստի ծրագիր, ակնթարթային հաղորդագրությունների փոխանակում: Այդ ֆունկցիոնալ
հնարավորություններից մեկի կամ մի քանիսի օգտագործումը կարող է նվազեցնել գործութային
հիշողության՝ մնացած ֆունկցիոնալ հնարավորությունների համար նախատեսված ծավալը, որոնք
համակցված կերպով օգտագործում են այդ հիշողությունը: Ձեր սարքը կարող է հաղորդագրություն ցույց
տալ՝ հայտնելով, որ հիշողությունը ամբողջությամբ օգտագործված է, երբ Դուք փորձեք օգտվել այն
ֆունկցիոնալ հնարավորություններից, որոնք գործութային հիշողությունն օգտագործում են համակցված
կերպով: Նման դեպքում ջնջեք գործութային հիշողությունը համօգտագործող ֆունկցիոնալ
հնարավորություններում պահվող տեղեկությունների կամ մուտքագրված տվյալների որոշ մասը, որպեսզի
կարողանաք շարունակել աշխատանքը: