Nokia 2680 slide - Մուտքի կոդեր

background image

Մուտքի կոդեր

Անվտանգության կոդը նպաստում է ձեր հեռախոսը չլիազորված գործածումից պաշտպանելուն: Դուք

կարող եք ստեղծել ու փոխել կոդը և հեռախոսը նախադրել կոդը պահանջելու համար: Կոդը պահեք գաղտնի

և հեռախոսից հեռու անվտանգ տեղում: Եթե մոռանաք կոդն ու ձեր հեռախոսը կողպվի, կպահանջվի

հեռախոսի սպասարկում, որի համար կարող են գանձվել լրացուցիչ վճարներ: Լրացուցիչ

տեղեկությունների համար դիմեք Nokia Care-ի սպասարկման կետ կամ ձեր հեռախոսի վաճառքի

գործակալին:
SIM քարտի հետ տրամադրված PIN կոդը քարտը պաշտպանում է չլիազորված գործածումից: Որոշ SIM

քարտերի հետ տրամադրված PIN2 կոդ է պահանջվում որոշակի ծառայություններից օգտվել

կարողանալու համար: Եթե PIN կամ PIN2 կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, ձեզնից

կպահանջվի PUK կամ PUK2 կոդը: Եթե այդ կոդերը չունեք, դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Մոդուլի PIN է պահանջվում ձեր SIM քարտի անվտանգության մոդուլում պահվող տվյալներ մուտք

գործելու համար: Կարող է ստորագրող PIN պահանջվել թվային ստորագրության համար: Արգելման

նշանաբառ է պահանջվում կանչի արգելափակման ծառայությունից օգտվելիս:
Նախադրելու համար, թե ինչպես է ձեր հեռախոսն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության

պարամետրերը, ընտրեք Ընտցնկ > Պրմտրեր > Անվտանգություն: