Nokia 2680 slide - Ցանցային ծառայություններ

background image

Ցանցային ծառայություններ

Հեռախոսն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի ծառայություններ

մատուցողի կողմից: Սարքի հնարավորություններից շատերից օգտվելու համար պահանջվում են ցանցի

հատուկ ծառայություններ: Բոլոր ցանցերը չէ, որ ունեն նման ծառայություններ. որոշ ցանցեր կարող են

պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն մատուցողի հետ՝

այդ ծառայություններից օգտվելու համար: Ծառայություն մատուցողը կարող է Ձեզ տեղեկացնել և

բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող են լինել

սահմանափակումներ, որոնք կարող են ազդել ցանցային ծառայություններից օգտվելու Ձեր

հնարավորության վրա: Օրինակ, որոշ ցանցեր կարող են հնարավորություն չտալ օգտվելու բոլոր

լեզուների լեզվական նշաններից եւ ծառայություններից:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ ֆունկցիոնալ հնարավորություններ

անջատվեն կամ չակտիվացվեն: Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա ձեր սարքի

հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև հատուկ փոխդասավորություն ունենալ, ինչպիսիք են

հրամանացանկում եղած անվանումների, դրանց հերթականության և օգտագործվող պատկերանշանների

փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
Սույն սարքը հնարավորություն է տալիս օգտագործել WAP 2.0 կանխագրերը (HTTP և SSL), որոնք

գործում են TCP/IP կանխագրերի հիման վրա: Այս սարքի այնպիսի ֆունկցիոնալ հնարավորություններ,

© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:

7

background image

ինչպիսիք են մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակում (MMS), զննարկում և էլփոստի

ծրագիր, ցանցային ապահովում են պահանջում այդ տեխնոլոգիաների համար: