
Թափոնների հեռացում
Արտադրանքի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր աղբարկղի
պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները
և կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է հանձնվեն հատուկ
ընդունման կետերին: Այս պահանջը վերաբերում է Եվրոպական Միությանը և այլ վայրերի, որտեղ
գոյություն ունեն հատուկ ընդունման կետեր: Դեն մի նետեք այս նշանով պիտակավորված արտադրանքը`
որպես չտեսակավորված կենցաղային աղբ:
Արտադրանքները ընդունման կետ վերադարձնելով՝ դուք կանխում եք թափոնների չվերահսկվող հեռացումը
և նպաստում եք նյութական պաշարների վերաօգտագործմանը: Ավելի մանրամասն տեղեկություններ
կարող եք ստանալ արտադրանքի մանրածախ վաճառակետից, թափոնների հեռացման համար
պատասխանատու տեղական իշխանության մարմիններից, ազգային արտադրողների գործունեության
համար պատասխանատու կազմակերպություններից կամ Nokia-ի տեղական ներկայացուցչությունից:
Արտադրանքի Էկո-հայտարարագրին կամ Ձեր հնացած ապրանքը վերադարձնելու վերաբերյալ
հրահանգներին ծանոթանալու համար տե՛ս Ձեր երկրին վերաբերող տեղեկատվությունը
www.nokia.com ինտերնետային կայքում: