
Էլփոստ
Մուտք գործեք ձեր POP3 կամ IMAP4 էլփոստի հաշիվը ձեր հեռախոսում՝ էլ-նամակ կարդալու, գրելու
և ուղարկելու համար: Էլփոստի այս ծրագիրը տարբեր է SMS-ի էլփոստի գործառույթից:
Նախքան էլփոստից օգտվել կարողանալը դուք պետք է էլփոստի հաշիվ և ճիշտ պարամետրեր ունենաք:
Ձեր էլփոստի հաշվի մատչելիությունն ու պարամետրերը ստուգելու համար դիմեք ձեր ծառայության
մատակարարին: Դուք կարող եք էլփոստի կազմաձևման պարամետրերը ստանալ կազմաձևման
հաղորդագրության տեսքով: