Nokia 2680 slide - Զննարկչի անվտանգություն

background image

Զննարկչի անվտանգություն

Անվտանգության միջոցներ կարող են պահանջվել որոշ ծառայությունների համար, ինչպիսիք են բանկային

ծառայությունները կամ օնլայն գնումներ կատարելը: Այդպիսի միացումների համար ձեզ հարկավոր են

անվտանգության վկայագրեր և, հնարավոր է, անվտանգության համակարգ, որոնք կարող են առկա լինել

ձեր SIM քարտում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Անվտանգության համակարգի պարամետրերը դիտելու կամ փոխելու, կամ ձեր հեռախոսի մեջ ներլցված

լիազորման կամ օգտագործողի վկայականների ցուցակը դիտելու համար ընտրել Ընտցնկ > Պրմտրեր >

Անվտանգություն > Անվտանգ. համակարգի պրմտ, Լիազորման վկայագրեր, կամ Օգտագործողի

վկայականներ:

Կարևոր է. Նույնիսկ հաշվի առնելով, որ հավաստագրերի օգտագործումը նշանակալիորեն

նվազեցնում է հեռավոր միացություններ ստեղծելու և ծրագրեր տեղադրելու ժամանակ առաջացող

վտանգները, դրանք հարկավոր է ճիշտ օգտագործել՝ անվտանգության առավել բարձր մակարդակ

ապահովելու համար: Հավաստագրի առկայությունը ինքնըստինքյան որևէ պաշտպանություն չի ընձեռում.

հավաստագրերի կառավարիչը պետք է ճիշտ, արժանահավատ կամ վստահելի հավաստագրեր պարունակի՝

անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար: Հավաստագրերն ունեն գործողության

սահմանափակ ժամկետ: Եթե ստանում եք «Ժամկետանց հավաստագիր» կամ «Դեռ ուժի մեջ չմտած

հավաստագիր» հաղորդագրությունը, նույնիսկ երբ ակնկալվում է, որ հավաստագիրը վավեր է, ստուգեք,

թե ճի՞շտ են արդյոք Ձեր սարքի մեջ նշված ամսաթիվն ու ժամը: