
Nokia մարտկոցի իսկությունը ստուգելու ուղեցույց
Ձեր ապահովության համար օգտագործեք միայն Nokia-ի գործարանային մարտկոցները: Համոզված
լինելու համար, որ Դուք Nokia-ի գործարանային մարտկոց եք ձեռք բերում, այն գնեք Nokia-ի
լիազորված գործակալից և ստուգեք հոլոգրամային պիտակը՝ կատարելով հետևյալ քայլերը.
Բոլոր չորս քայլերը հաջողությամբ ավարտելը լիովին չի երաշխավորում մարտկոցի գործարանային
լինելու փաստը: Եթե պատճառներ ունեք կասկածելու, որ մարտկոցը Nokia-ի բնօրինակ մարտկոց չէ,
խուսափեք այն օգտագործելուց և տարեք Nokia-ի մոտակա լիազոր սպասարկման կետ կամ վաճառքի
գործակալի մոտ՝ համապատասխան աջակցություն ստանալու համար: Nokia-ի լիազոր սպասարկման
կետը կամ վաճառքի գործակալը կստուգեն մարտկոցի իսկությունը: Եթե մարտկոցի իսկությունը հնարավոր
չէ պարզել, մարտկոցը վերադարձրեք այնտեղ, որտեղից գնել եք: