
Ի՞նչ անել, եթե մարտկոցը գործարանային չէ
Եթե չեք կարող համոզվել, որ պիտակի վրա հոլոգրամ ունեցող Ձեր Nokia մարտկոցը գործարանային է,
խնդրում ենք այն չօգտագործել: Մարտկոցը տարեք Nokia մոտակա լիազոր սպասարկման կենտրոն կամ
վաճառքի գծով գործակալի մոտ՝ աջակցություն ստանալու համար: Արտադրողի կողմից չհաստատագրված
մարտկոց օգտագործելը կարող է վտանգավոր լինել և կարող է հանգեցնել սարքի ոչ բավարար աշխատանքի
ու վնաս պատճառել Ձեր սարքին և դրան միացված լրացուցիչ սարքերին: Դա կարող է նաև անվավեր
դարձնել սարքի նկատմամբ կիրառելի այս կամ այն հաստատումը կամ երաշխիքը:
Գործարանային Nokia մարտկոցների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք
www.nokia.com/battery կայքը: