
FM ռադիո
FM ռադիոյի աշխատանքը կախված է ալեհավաքից, որը հեռախոսի նույն ալեհավաքը չէ: FM ռադիոյի
նորմալ աշխատանքի համար հարկավոր է համատեղելի գլխային հեռախոս կամ օժանդակ սարք
օգտագործել:
Ուշադրություն. Երաժշտությունը լսեք չափավոր բարձրությամբ: Տևականորեն բարձր ձայն լսելը
կարող է վնասել ձեր լսողությունը: Բարձրախոսից օգտվելիս հեռախոսը ականջին մոտ մի պահեք, քանի
որ ձայնը կարող է չափազանց բարձր լինել:
Ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Ռադիո կամ, սպասման ռեժիմում, սեղմել և պահել *:
Եթե արդեն պահպանել եք ռադիոկայաններ, ոլորեք վեր կամ վար՝ կայանների միջև տեղաշարժվելու
համար, կամ սեղմեք հիշողության մեջ ցանկալի կայանի տեղադրության համապատասխան թվային
ստեղները:
Հարևան կայանը որոնելու համար սեղմել ոլորման ստեղնը և սեղմած պահել ձախ կամ աջ:
Արդեն լարված կայանը պահպանելու համար ընտրել Ընտրք > Պահպ. կայանը:
Ձայնը կարգավորելու համար ոլորել վեր կամ վար:
Ռադիոն հետին պլանում միացված թողնելու համար սեղմել վերջի ստեղնը: Ռադիոն անջատելու համար
սեղմել և պահել վերջի ստեղնը:
Միջոցներ
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
23